ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ելույթումս անդրադարձել եմ գործընկերոջս՝ Ռուստամ Բաքոյանի հեղինակած նախագծին, որով նախատեսվող փոփոխությունները հնարավորություն կտան ՀՀ իրավասու մարմիններին առավել արդյունավետ կերպով իրականացնել երեխաների կրթական, առողջապահական պետական վերաբերելի քաղաքականությունը։ Ամուսնության տարիքային շեմի բարձրացման արդյունքում առավել խիստ մոտեցմամբ պայմանավորված որպես այդպիսին հնարավոր կլինի բացառել վաղամուսնությունները:

Ես կարծում եմ, որ մենք կարևոր անելիքներ ունենք կրթամշակութային ոլորտում, որովհետև որքան էլ տարօրինակ չհնչի, ես ինքս անձամբ հանդիպել եմ համացանցում տեսանյութեր, որտեղ առնվազն հարսանիք են բեմադրում անչափահաս երեխաների շրջանում։ Այս խնդիրների վերացմանը նաև ուղղված պետք է լինի այս նախաձեռնությունը։ Մենք բնականաբար չենք ուզում, որ օրենքի մակարդակում ունենանք մի իրավիճակ, իսկ իրականությունն այլ լինի և տարբերվի այն բոլոր կարգավորումներից, որոնք մենք ընդունում ենք ՀՀ-ում։

Այս իմաստով, մենք, իհարկե, կարևորում ենք նաև կրթության նշանակությունը՝ այդ թվում ընտանիքի պլանավորմանը, սեռական և վերարտադրողական առողջությանն ուղղված կրթական ծրագրերը, ուստի, կարծում եմ, որ սրանք իրարից անջատ չեն կարող գործել և, հետևաբար, մենք բավականին լուրջ անելիքներ և ակնկալիքներ ունենք այստեղ՝ հատկապես կրթական և կանխարգելիչ ծրագրերի իմաստով, և երկրորդ մասով կարևոր եմ համարում նաև հանրային վերահսկողությունը, որովհետև, եթե մեր մշակույթում և մեզ համար նորմավորված են լինում խնդիրները, այստեղ շատ թույլ կարող են լինել օրենսդրական նախաձեռնություններն այն իմաստով, որ դրանք պարզապես կարող են մնալ թղթի վրա։ Ես կարծում եմ, որ գործընկերներս և, նաև մեր կառավարության գործընկերները, շատ լուրջ անելիքներ ունենք կրթական ծրագրերը և հանրային վերահսկողությունն ուժեղացնելու իմաստով։

209