ԵՀ ղեկավարը հաստատել է, որ Ուկրաինան ռուսական ակտիվներից եկամուտ կստանա հուլիսին
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հաստատել է, որ ռուսական սառեցված ակտիվներից առաջին 1,5 միլիարդ եվրոյի եկամուտը Ուկրաինային հասանելի կդառնա այս տարվա հուլիսին։
«Ռուսական ակտիվներից մոտ 1,5 միլիարդ եվրո եկամուտներ հասանելի կլինեն հուլիսին, այդ միջոցների 90%-ը կուղղվի պաշտպանությանը, 10%-ը՝ վերականգնմանը: Այս շաբաթվա վերջին G7-ի գագաթնաժողովում մենք կքննարկենք, թե ինչպես դա անել, որպեսզի Ուկրաինան կարողանա արագ և ավելի մեծ օգուտ քաղել ռուսական սառեցված ակտիվներից եկամուտներից»,- ասել է ԵՀ ղեկավարը՝ ելույթ ունենալով Բեռլինում Ուկրաինայի վերականգնման ֆորումում։
11 Հունիս, 2024 17:48
512
Եվրոպական հանձնաժողովը Google-ին 890 միլիոն եվրոյի չափով տուգանք է նշանակել
23 Հուլիս, 2026 15:00
Մեկնարկել է Եվրահանձնաժողովի նախագահի այցը Հարավային Կովկաս
01 Հուլիս, 2026 19:47
Վենեսուելան պետք է կառավարվի վենեսուելացի ժողովրդի, այլ ոչ թե ԱՄՆ-ի կողմից․ Եվրահանձնաժողովի խոսնակ
05 Հունվար, 2026 16:21