Տեղի ունեցավ պետաիրավական հանձնաժողովի աննախադեպ նիստ, ես չեմ հիշում նման նիստ, եթե ես լինեի օրինակ՝ սրբազան պայքարի առաջամարտիկներից մեկը, հանդես կգայի այսպես. կասեի, որ այդ նիստին հետևում են բազմահազար ընդդիմադիր քաղաքացիներ, ես կասեի, որ ուղիղ եթերով Բաղրամյան պողոտայից հետևում են հարյուր հազարավոր քաղաքացիներ, զուգահեռ գնում է 96 ժամի հետհաշվարկը, Բագրատ Գալստանյանը զուգահեռ աղոթք է կարդում, մի շարք քաղաքացիներ խորովածը շուռ ու մուռ են տալիս: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:

«Իրականությունը լրիվ այլ է. փողոցում կան մի շարք պարապ քաղաքացիներ, այստեղ կան նիստերից բացակայող պատգամավորներ, որոնք մարդկանց համոզեցին, որ իրենք բերել են շատ աննախադեպ ուղերձի տեքստ, պարզվեց՝ դա չակնկալիքների պայքարի չուղերձն է»,- ասաց պատգամավորը:

 

Մանրամասները տեսանյութում

417