
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և ըստ այդմ մի շարք փոփոխություններ են արվել, հաշվի առնելով այն դիտողությունները, որոնք աշխատանքի ընթացքում ծագում են: Այս մասին գործադիրի նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Սույն կարգի համաձայն՝ հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած, սակայն այլ հիմքով տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիները ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծում, որով նշված քաղաքացիների համար տարկետումն ուժի մեջ է մտնում այլ հիմքով ստացած տարկետումը դադարելու օրվանից հետո: Այս կետով կարգավորվում է մի իրավիճակ, երբ 451N որոշմամբ քաղաքացին իրավունք ունի ստանալու տարկետում կրթության և գիտության ոլորտում նշանակալի նվաճումով, սակայն այլ տարկետում ունի դիցուք հիվանդության պատճառով: Եվ մենք ստիպված էինք լինում նրան ասել, որ թեև դու ունես դրական եզրակացություն, բայց պետք է դիմես այն ժամանակ, երբ քո տարկետումը ավարտվի»,- մասնավորապես ասաց Արայիկ Հարությունյանը:
Նախարարն ընդհանրացրեց, որ ըստ այդմ սահմանվում է կարգ, որով ընդգրկում են կառավարության որոշման նախագծում, և գործող տարկետման կարգն ավարտվում է՝ սկսում է գործել այն տարկետման կարգը, որը սահմանված է կրթության և գիտության ոլորտում նշանակալի նվաճման համար:
Մանրամասները` տեսանյութում: