16:09-ի դրությամբ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 3400 մարդ․ տեսանյութ
Այսօր՝ հունիսի 12-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ժամը 15:00-ից հրավիրել էր հավաք:
Նշենք, որ շարժումը արդեն երկու օր նստացույց է իրականացնում Ազգային ժողովի մոտ՝ նշված խաչմերուկի տարածքում:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարակ, որի արդյունքում պարզվել է, որ 16:09-ի դրությամբ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 3400 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Քանի որ հավաքի մասնակիցներից ոմանք օգտվում էին հովանոցներից, տվյալ դեպքերում ենթադրել ենք, որ յուրաքանչյուր հովանոցի տակ կարող է լինել երկու հոգի:
12 Հունիս, 2024 22:39
544