Հունիսի 13-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ 1-ին փողոցում հնչել են կրակոցներ, և կա զոհ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել մեծ թվով իրավապահներ:

Ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, 30-ից ավելի ինքնաձիգից կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Երևանի բնակիչ 26-ամյա Մհեր Խ.-ն է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի վրա եղել է հրազենային մի քանի կրակոցի հետք։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ՝ նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն։

634