Հունիսի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել Չարենցավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի «Մշակույթ» ՀՈԱԿ-ից, ովքեր հայտնել են, որ Չարենցավան քաղաքի քաղաքային զբոսայգում կախված վիճակում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված զբոսայգում երկաթյա կոնստրուկցիայի վրա ճոպանից կախված վիճակում հայտնաբերել են մոտ 60-65 տարեկան տղամարդու դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում սպանություն (ինքնասպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունն ու բնակության վայրը պարզելու համար։

535