Այն, ինչ մենք վերջին շաբաթներին ականատես էինք Հայաստանում՝ նաև քաղաքականության դեֆորմացիայի և դեգրադացիայի հետևանք էր։ Մեր բերած այս առաջարկը հիմնավորապես շուռ է տալիս սեղանը այն գաղջության, որ բերվել էր մեր ժողովրդին հետադիմական ուժերի կողմից: Այս մասին այսօր Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկը իշխանություններին ներկայացնելու թեմայով քննարկմանն ասաց  «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:

«Հայաստանը պետք է նայի առաջ, իր զարգացման հեռանկարների հետևից պետք է գնա, սա ուղղակի այլընտրանք չունեցող օրակարգ է, սրա այլընտրանքը Հայաստանի չգոյությունն է»,- ասաց նա և նշեց, որ Հայաստանը իր քաշային կարգը փոխելու հստակ խնդիր ունի:

«Դա էապես փոխելու է մեր հարաբերությունները Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի հետ, դա որակապես նոր Հայաստան է լինելու և մենք այդ հնարավորությունից մեզ իրավունք չունենք զրկելու»,- ասաց նա և նշեց, որ չեն կասկածում, որ իշխանությունը անկեղծ է ԵՄ ընտրած ճանապարհի հարցում և պետք է նաև քաղաքական աջակցություն տեսնեն:

Այսպիսով քաղաքական որոշ ուժեր առաջարկում են առաջիկա 3-4 ամիսների ընթացքում Հայաստանում անցկացնել հանրաքվե՝ Հայաստանի ԵՄ-ին լիիրավ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով:

338