Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու Էրեբունի փ. – Այվազովսկու փ. խաչմերուկից մինչև Տիտոգրադյան փող. – Այվազովսկու փող. խաչմերուկը և Տիտոգրադյան փող. – Այվազովսկու փող. խաչմերուկից մինչև Արցախի պող. – Այվազովսկու փող. խաչմերուկը ճանապարհահատվածները: 

Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: 
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

234