Պաշարները կշարունակեն փոքրիկների կյանքեր փրկել․ Երևանի փոխքաղաքապետը և առողջապահության վարչության պետը արյուն են հանձնել
Արյան դոնորի համաշխարհային օրն առիթ է՝ ևս մեկ անգամ ընդգծելու երկրի արյան պաշարները մշտապես համալրելու կարևորությունը։
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի նորոգված և վերազինված այրան կենտրոնում այդ կարևոր գործին են այսօր միացել Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը և քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։
Այս մասին հայտնել են բժշկական կենտրոնից։
Բուժկենտրոնի ղեկավար Հովհաննես Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել դոնորության համար և վստահեցրել, որ հավաքված պաշարները կշարունակվեն օգտագործվել փոքրիկների կյանքերը փրկելու համար։
15 Հունիս, 2024 00:58
662