Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին որոշում կայացվեց հունիսի 21-ին ժամը 11-ին ԱԺ նիստերի դահլիճում Հայաստանի՝ Եվրոպական միության անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ թեմայով խորհրդարանական լսումներ հրավիրել:

Առաջարկը եղել է ժողովրդական ուժերի հարթակի կողմից` չորս արտախորհրդարանական ուժերի անունից։ Առաջարկի հեղինակները ակնկալում են համախոհություն ոչ միայն քաղհասարակության կողմից, այլ նաև իշխանության մեջ, քանի որ իրենց տպավորությամբ իշխանությունը ևս շահագրգռված է խորացնելու կապերը ԵՄ-ի հետ: Ըստ նրանց՝  Հայաստանի Հանրապետության մեծամասնությունը ցանկանում է  իտեգրվել ԵՄ կազմի մեջ:

 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը շատ կարևորեց, որ իրականացված բարեփոխումները ընկալվեն աշխատանք, ոչ թե պարզապես դիրքորոշում: Նա նշեց, որ բոլոր հետաքրքրված քաղաքացիներին սպասում են: «Ակնկալում ենք լայն մասնակցություն»,- ասաց նա:

456