ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ուկրաինան պետք է հաղթի Ռուսաստանի դեմ պատերազմում. Քիրբի
ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ուկրաինան պետք է հաղթի Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմում, ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, հիշեցնեմ, որ և՛ Դաշինքը, և՛ ԱՄՆ-ն ասել են, որ նախ պետք է հաղթեն այս պատերազմում»,- ասել է Քիրբին ճեպազրույցում։
Նրա խոսքով, ԱՄՆ-ն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի համոզվի, որ ուկրաինացիները «կկարողանան դա անել»։
Քիրբին ասել է, որ պատերազմի ավարտից հետո Ուկրաինան «դեռևս կունենա երկար սահման Ռուսաստանի հետ և մշտական սպառնալիք ուկրաինացի ժողովրդի համար»: Նրա խոսքով՝ Ջո Բայդենը «կարծում է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի ապագան է»։
18 Հունիս, 2024 19:09
383