ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը Ալմաթիում չի քննարկվել․ Լավրով
Հայաստանը ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր չի ուղարկել, հետևաբար այդ հարցը և հանրապետության դուրս գալու հնարավոր հետևանքները ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդում չեն քննարկվել, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Պատասխանեմ միանգամից՝ ոչ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը չի քննարկվել, քանի որ համապատասխան հարցում չի ստացվել»,- ասել է Լավրովը ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո իր ճեպազրույցում՝ պատասխանելով այն հարցին, արդյոք քննարկվել է կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հնարավոր ընթացակարգը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի Ալմաթիում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին:
21 Հունիս, 2024 16:12
675
ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը դիտարկում են որպես դաշնակից. Մասադիկով
15 Օգոստոս, 2026 12:02
Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ «հակամարտություն» գոյություն չունի․ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ
06 Օգոստոս, 2026 13:11
Նոյեմբերի 11-ին, հավանաբար, կքննարկվի Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի հնարավոր կիրառումը․ Վասիլև
06 Օգոստոս, 2026 13:00