Երևանում շոկոլադե կոնֆետների արտադրամասի գործունեություն է կասեցվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Մկրտչյանին պատկանող շոկոլադե կոնֆետների պատրաստման արտադրամասում (ք․ Երևան, Օդեսայի փ․) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։
Մասնավորապես՝
- արտադրական շինությունները նախագծված, կառուցված ու դասավորված չափսերը չեն եղել այնպես, որ բացառեն պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը.
- արտադրամասը սարքավորված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով,
- չի եղել անձնակազմի համար հանդերձարան.
- չեն ձեռնարկվել ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գորընթացներ.
- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և հումքի մշակման և փաթեթավորման սեղանների աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից:
ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
24 Հունիս, 2024 16:14
438
Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել
24 Հոկտեմբեր, 2026 18:29
Երևանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
24 Հոկտեմբեր, 2026 13:10
Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր
18 Հոկտեմբեր, 2026 12:29
Լատվիայում հայտնաբերված թունաքիմիկատով թեյը Հայաստանից չէ․ ՍԱՏՄ հայտարարությունը
19 Հոկտեմբեր, 2026 22:43
54-ից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
29 Սեպտեմբեր, 2026 18:23
«Դիխլոֆոս»՝ մրգերի վրա․ ՍԱՏՄ-ն նմուշներն ուղարկել է լաբորատոր փորձաքննության
18 Սեպտեմբեր, 2026 19:15