Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունը շարունակելու պատրաստակամության մասին։ Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ հավատում է «երկխոսության ուժին»։

«Ես կշարունակեի երկխոսությունը Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է Մակրոնը «Do It Yourself» փոդքաստում։

Նրա խոսքով՝ ինքը և Պուտինը վերջին ամիսներին չեն շփվել, սակայն չի բացառվում խոսակցություն, այդ թվում՝ ատոմակայանների թեմայով։

Դեկտեմբերի կեսերին Պուտինը «Տարվա արդյունքներ» հաղորդման ուղիղ եթերում ասել էր, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան «ունեն բավականին լավ, բարի, աշխատանքային հարաբերություններ», և որ Մոսկվան «պատրաստ է շարունակելու համագործակցությունը Ֆրանսիայի հետ»։

«Բայց ինչ-որ պահի Ֆրանսիայի նախագահը դադարեցրեց հարաբերությունները մեզ հետ։ Մենք չկանգնեցինք, ես չկանգնեցի, նա կանգ առավ»,- ասել է Պուտինը:

 

197