Եվրամիության անդամներից մեկը շարունակում է կանխել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային 6 միլիարդ եվրոյի փոխանցումը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Մի երկիր դեռ արգելափակում է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային մոտ 6 միլիարդ եվրոյի հատկացումը»,- նշել է նա՝ հավելելով, որ անդամ երկրները շարունակում են քննարկել այդ հարցը՝ լուծում գտնելու համար։

Մինչ այս առևտրի հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել էր, որ Ուկրաինան ամառվա վերջում կստանա Ռուսաստանի սառեցված ակտիվներից միջոցների առաջին տրանշը։ Նրա խոսքով, առաջին հերթին ուշադրությունը կկենտրոնացվի այդ միջոցներն Ուկրաինայի ռազմական աջակցության համար օգտագործելու վրա։

 

174