Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այցը Ռուսաստան նախատեսված է 2024 թվականի հուլիսի 8-9-ը։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի խորհրդարանի նոր կազմին մոտ կանգնած աղբյուրը։

«Իմ տեղեկություններով՝ հուլիսի 8-9-ին,- ժամկետները կարող են փոփոխվել,- սակայն դրանք այն ժամկետներն են, որոնց մասին մենք հիմա խոսում ենք»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը Պրիմակովյան ընթերցումների շրջանակում լրագրողներին ասել էր, որ Մոդիի այցը Ռուսաստանի Դաշնություն այժմ ակտիվորեն նախապատրաստվում է։ Սակայն նա կոնկրետ ժամկետներ չի նշել։

126