Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Մոսկվա, որտեղ ծրագրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղիները։ Այս մասին հայտարարել է կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Բերտալան Հավաշին։

«Վարչապետ Վիկտոր Օրբանն իր խաղաղարար առաքելության շրջանակներում ժամանել է Մոսկվա, կառավարության ղեկավարը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», –  Հավաշիի խոսքերը մեջբերել է MTI լրատվական գործակալությունը:

202