Էրդողանը կմեկնի Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 9-11-ը կայցելի ԱՄՆ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
Այցի շրջանակում նախատեսվում են Թուրքիայի ղեկավարի երկկողմ հանդիպումները Վաշինգտոնում պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ։
Նշենք, որ վերջերս Էրդողանը մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների խորհրդի 24-րդ գագաթնաժողովին, որն անցկացվել է հուլիսի 3-4-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում․ գագաթնաժողովի շրջանակներում նա հանդիպել է մի շարք երկրների ղեկավարների, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
08 Հուլիս, 2024 14:28
453
ՆԱՏՕ-ում մտահոգված են, որ Թրամփը կարող է ուժեղացնել ճնշումն ալյանսի նկատմամբ․ Politico
02 Նոյեմբեր, 2026 15:37
Վենսը հայտարարել է՝ Ուկրաինան չպետք է լինի ՆԱՏՕ-ում
20 Հոկտեմբեր, 2026 10:45
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է՝ դաշինքը գնալով ավելի «եվրոպական» է դառնում
10 Սեպտեմբեր, 2026 15:03
Զելենսկին Էրդողանից ճնշում չի զգում և նրանից այնքան չի վախենում, որքան Թրամփից. Hürriyet
02 Նոյեմբեր, 2026 15:56
Թուրքիան շարունակելու է հնարավորինս մեծ ներդրում ունենալ Հրվ․ Կովկասում տևական խաղաղության հաստատման գործում․ Էրդողան
30 Հոկտեմբեր, 2026 14:40
Թրամփը և Էրդողանը երկրորդ անգամ են հեռախոսազրույց ունեցել
30 Հոկտեմբեր, 2026 11:29