Հայաստանում ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Հայաստանին Սահմանադրության օրվա առիթով: Ուղերձը հրապարակված է պատվիրակության Ֆեյսբուքի էջում:

«ԵՄ-ն աջակցում է Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Որպես Հայաստանի բարեփոխումների առանցքային գործընկեր՝ մենք հաստատուն աջակցություն ենք հայտնում ժողովրդավարական բարեփոխումներին, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։ 

#ԱվելիՈւժեղենքՄիասին»,- գրված է ուղերձում:

320