Միացյալ Թագավորությունում խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքում հաղթել է Լեյբորիստական կուսակցությունը՝ Կիր Ստարմերի գլխավորությամբ: Այսպիսով՝ Մեծ Բրիտանիայում պահպանողականների 14-ամյա կառավարումն ավարտվել է:

Ձայների հաշվարկը դեռ ոչ բոլոր ընտրատարածքներում է ավարտվել, բայց լեյբորիստներն արդեն պաշտոնապես հաղթել են նրանցից 410-ում, ինչը նրանց մեծամասնություն է ապահովում 650 մանդատ ունեցող Համայնքների պալատում: Նախնական արդյունքով՝ լիբերալ-դեմոկրատները հաղթել են 70 ընտրատարածքում, պահպանողականները՝ 116-ում:

Գործող վարչապետ Ռիշի Սունակը նույնպես կարողացել է վերընտրվել Ռիչմոնդ և Նորթալերտոն կոմսությունում: Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ պահպանողականները պարտվել են: Սունակը շնորհավորել է Ստարմերին հաղթանակի կապակցությամբ:

«Այսօր իշխանության փոխանցումը տեղի կունենա խաղաղ և կարգավորված ձևով, բոլոր կողմերի բարի կամքով։ Սա պետք է բոլորիս վստահություն տա մեր երկրի կայունության և ապագայի նկատմամբ։ Մեծ Բրիտանիայի ժողովուրդն այսօր սթափեցնող որոշում է կայացրել: Շատ բան կա սովորելու, և ես ինձ վրա եմ վերցնում պարտության պատասխանատվությունը»,- հայտարարել է Սունակը:

501