ՌԴ պատգամավորներն առաջարկել են արգելել բրգաձեւ տոպրակներով թեյի վաճառքը՝ օրգանիզմի վրա վտանգավոր ազդեցության պատճառով։ Պետդումայի փոխխոսնակն ուսումնասիրել է նման տոպրակների մեջ թեյի վտանգավորության մասին վերջերս կատարված ուսումնասիրությունները և դիմել առողջապահության նախարարին։

Նշենք, որ օրերս հիմնարար բժշկական դիսցիպլինների ամբիոնի դասախոս, վիրաբույժ Ալեքսանդր Ումնովը հայտարարել էր, որ բրգաձեւ տոպրակներով թեյը կարող է հանգեցնել օնկոլոգիաի զարգացման։ Նման փաթեթավորմամբ թեյ պատրաստելիս տոպրակից նանոմասնիկները թափանցում են օրգանիզմ։ Դրանց մի մասը դուրս է գալիս, մի մաս էլ կուտակվում է մարմնի բջիջներում։ Պլաստիկը հանգեցնում է մուտացիաների, որոնք ստեղծում են քաղցկեղի զարգացման վտանգ։

295