Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը «Տելեգրամ»-ի իր ալիքում հրապարակել է ՌԴ Զինված ուժերի շարքային Վարդան Հարությունյանի լուսանկարը, ով ականանետային կրակի տակ մարտադաշտից տարհանել է 12 վիրավոր զինվորի։

Ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ Հարությունյանը կրակի տակից դուրս է բերել վիրավորներին, հասցրել տարհանման վայր, ինչպես նաև ցուցաբերել առաջին բուժօգնություն և տեղափոխել նրանց համար ժամանած մեքենան։

Մինչ նրանց տեղափոխել են, նա շարունակել է օգնություն ցուցաբերել և հետևել նրանց վիճակին։ Զինվորների կյանքը փրկվել է, ընդգծել են ՊՆ-ից։

552