Հուլիսի 4-ին՝ ժամը 12:31-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ կամրջից նետվելով Ողջի գետը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տեղի ուժերի հետ միասին կանխել են Վ. Հ.-ի (ծնված 1959 թ.) ինքնասպանության փորձը:

144