Ոստիկանության Աշոցքի բաժնի կողմից որպես հարազատի հետ կապը կորցրած որոնվում են 1990 թվականին ծնված Նվարդ Բարսեղյանն ու նրա 5 անչափահաս երեխաները:

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, հունիսի 7-ին նրանք տաքսիով մեկնել են Երևան, Նորագավիթ թաղամաս, որտեղ իջնելով մեքենայից հեռացել են անհայտ ուղղությամբ:

Նրանց վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:

821