Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 3-4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 129 դեպք։

Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 32, թմրամիջոցի հայտնաբերման՝ 18, անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու` 12, ֆիզիկական ներգործության՝ 9, խարդախության՝ 8, սառը զենք կրելու՝ 6, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 5, հոգեկան ներգործության՝ 4, խուլիգանության՝ 3, շորթման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 2-ական, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, փաստաթղթեր կեղծելու, սուտ մատնության, շրջանառությունն արգելված բույսեր աճեցնելու ու ինքնիրավչության 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության և խուլիգանության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

216