ՆԱՏՕ-ի անդամները վախենում են դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային հանրահավաքը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին գրում է Euractiv-ը՝ ՆԱՏՕ-ի դիվանագիտական ​​աղբյուրներին հղումով։

Նշվում է, որ եթե ծայրահեղ աջերը հաղթեն Ազգային ժողովի քվեարկության երկրորդ փուլում, նրանք կկարողանան կա՛մ մտնել կառավարություն, կա՛մ դառնալ ուժեղ խորհրդարանական փոքրամասնություն, որն ընդունակ է արգելափակել իշխող կոալիցիայի նախաձեռնությունները։

ՆԱՏՕ-ի դիվանագետներից մեկի կարծիքով՝ դա կարող է ազդել Ֆրանսիայի արտաքին քաղաքականության վրա՝ չնայած այն հանգամանքին, որ Էմանուել Մակրոնը կմնա նախագահ։ Աղբյուրը նաև նշել է, որ որոշ դիվանագետներ մտավախություն ունեն, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և նաև սկսել ավելի քիչ, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան այժմ:

199