ՆԱՏՕ-ն միջամտում է Չինաստանի ներքին գործերին՝ խեղաթյուրելով նրա ներքին և արտաքին քաղաքականությունը, մարտահրավեր նետելով Չինաստանի անվտանգությանը, երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ճապոնական Yomiuri թերթին տված հարցազրույցում ասել էր, որ դաշինքը Չինաստանին հակառակորդ չի համարում, սակայն Պեկինը մարտահրավեր է նետում ՆԱՏՕ-ի արժեքներին, շահերին ու անվտանգությանը։

«Ես չգիտեմ, թե որոնք են ՆԱՏՕ-ի արժեքները: Եթե դրանք գաղափարական գծեր օգտագործելու մասին են՝ հակասություններ ստեղծելու, առճակատում հրահրելու և լարվածություն սրելու համար, ապա Չինաստանն իսկապես չի կարող համաձայնվել դրա հետ», - ասել է դիվանագետը:

135