ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից անմիջական սպառնալիք չի տեսնում։ Նա այսպես է արձագանքել Մոսկվայում միջուկային դոկտրինի հնարավոր փոփոխության մասին քննարկմանը: Ըստ նրա՝ Հյուսիսատլանտյան դաշինքն իր համար նման անհրաժեշտություն չի տեսնում։

«Անմիջական սպառնալիք չկա. ՆԱՏՕ-ն իր միջուկային ռազմավարությունը վերանայելու անհրաժեշտություն չի տեսնում»,- ասել է Ստոլտենբերգը ճապոնական Yomiuri թերթին տված հարցազրույցում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է նաև ԱՄՆ-ում հնարավոր իշխանափոխությունը. նրա կարծիքով, անկախ ընտրությունների արդյունքներից, Վաշինգտոնը կմնա ՆԱՏՕ-ի «ուժեղ դաշնակիցը»։

 

107