«Ինստագրամ»-ում նոր խաբեություն է տարածվում. Մարտիրոսյանը զգուշացրել է և մանրամասնել

Մեդիափորձագետ, տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ «Ինստագրամ» սոցցանցում խաբեության նոր մեթոդ է տարածվում․ մարդկանց մոլորեցնում են գովազդի անվան տակ, կորզում բանկային քարտի տվյալները և գողանում քարտին առկա գումարը:
Նա նշել է, որ չարագործները մասնավորապես «Ինստագրամ»-ում կապվում են մարդկանց հետ, այդ թվում՝ բիզնես էջերի, առաջարկում վճարովի հիմունքներով «Սթորի»-ում գովազդ դնել, ապա՝ տալիս հղում, որն առաջարկում է լրացնել բանկային քարտի տվյալները, ինչից հետո գողանում են քարտի պարունակությունը։
«Ուրեմն «Ինստագրամ»-ում գալիս, առաջարկում են սթորիներում գովազդ տեղադրել։ Հետո հղում են տալիս, որը պահանջում է քարտի տվյալները լրացնել։ Դե մնացածը ինքներդ կռահեք»,- գրել է նա։
27 Հունիս, 2024 18:32
585
ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի նիստին
10 Հուլիս, 2025 12:36
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձել է բրոնզե մեդալակիր
16 Հունիս, 2025 15:47
Եթե գրեի քաղաքական ստատուսներ, ապա կհայտնեի խորագույն զարմանքս «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացրած վարչապետի թեկնածությամբ․ Մարտիրոսյան
07 Հունիս, 2025 23:05
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը մերժել է Կարապետյանին ազատ արձակելու մասին հայցը
23 Հուլիս, 2025 23:57
Բան չես անում, մարդիկ փող են տալիս․ Սամվել Կարապետյանի աջակիցները ստիպում են քաղաքացուն գնալ երթի․ ձայնագրություն
04 Հուլիս, 2025 22:31
ՀՀ-ին որեւէ մեկը չի կարող սպառնալ. ես ամենակոշտ միջոցները կձեռնարկեմ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
18 Հունիս, 2025 11:47