ԱՄՆ-ում ավարտվել է նախագահական մրցավազքի առաջին բանավեճը Սպիտակ տան աթոռի երկու հիմնական հավակնորդների՝ երկրի ներկայիս ղեկավար Ջո Բայդենի և նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։ Նրանք քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունը, միմյանց անվանել հանցագործներ և ասել, թե ով ինչ վիճակում է հիմա։ 

Հակամարտություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը մնար այս պաշտոնին, Ռուսաստանը ռազմական գործողություն չէր սկսի Ուկրաինայում։ Պետության նախկին ղեկավարը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «անգործունակություն է տեսել» ԱՄՆ ղեկավարության կողմից։ Թրամփը նաև ուկրաինական հակամարտությունը կապել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման հետ և ընդգծել, որ վետերանները «տանել չեն կարող» Բայդենին։

Հարցին, թե ընդունելի են արդյոք Պուտինի պայմանները, նախկին նախագահը առանց վարանելու պատասխանել է, որ «միանշանակ ոչ» և շեշտել, որ ինքը կլուծի այս հակամարտությունը «շատ արագ»,  նույնիսկ մինչ պաշտոնն ստանձնելը։

Ջո Բայդենն իր հերթին Պուտինին կրկին անվանել է «ռազմական հանցագործ» և ասել, որ Ռուսաստանի ղեկավարը ցանկանում է վերականգնել ԽՍՀՄ-ը։ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ եթե Ռուսաստանին չկանգնեցնեն, եվրոպական մյուս երկրները հարձակման կենթարկվեն։ 

Թրամփը նաև կարծում է, որ Բայդենը դժվար դրության մեջ է դրել Միացյալ Նահանգներին, քանի որ Կիևը չի հաղթում Մոսկվայի հետ հակամարտությունը։

«Նրանց մարդկային ռեսուրսները սպառվում են, նրանց զինվորները։ Նրանք այդքան մարդ են կորցրել։ Այնքան տխուր է: Նրանք կորցրեցին այնքան մարդկանց, նրանք կորցրեցին հազարամյա հնություն ունեցող ոսկե գմբեթներով այս հոյակապ քաղաքները, այս ամենը նրա և նրա հիմար որոշումների պատճառով»,- ասել է ամերիկացի նախկին առաջնորդը։

Ըստ բանավեճերի արդյունքների՝ երկուսն էլ Պուտինի անունը արտասանել են յոթ անգամ։ Բացի այդ, Թրամփն իր ելույթի ժամանակ 16 անգամ հիշատակել է Ռուսաստանի մասին, Բայդենը՝ ոչ մի անգամ։

348