
«Պարտադիր չէ, որ ամեն մեկն իմանա այս մասին և իր ճաշակով ինչ-որ ամրություններ կառուցի, փող հավաքի, հողաշեն բլուրներ կանգնեցնի ու ասի, որ ինքը ոչ մեկին հաշվետու չէ։ Պետք չէ նսեմացնել այն մարդկանց աշխատանքը, ովքեր այսօր հզորացնում են բանակը»,- Արձագանքելով «Գոյատևման արվեստ» կառույցի ղեկավար Վովա Վարտանովի քննադատությանը, News.am-ի հետ զրույցում ասել է Պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վստահեցնելով, որ պաշտպանության և՛ երկրորդ, և՛ երրորդ գիծը կառուցվում է:
«Զարմանալի էր, որ գնահատական տրվեց բանակի առաջնագծի կառույցին, և ասվեց, որ սա եղբայրական գերեզմանոց է։ Տվյալ անձնավորությունը պարզվում է երբ ներկայանում է հետախույզ, հետախույցի օրագիր, հարյուրավոր ճեղքումներ, այդ ճեղքումները արձանագրված չեն գոնե մեր բանակի հետախուզության պատմությունում։ Ներկայացել է, որ ինքը բանակային հետախոզության ճանապարհ է անցել, մինչդեռ Պսկովում է անցել ծառայության, եղել է ռադիոկապի դիսպետչեր, ռադիոկապը հաստատ ճեղքումների համար չէ»,– ներկայացնելով Վարդանովի «ռազմական» ուղին ասել է Քոչարյանը։ Բացի այդ նրա կենսագրությունում ըստ Քոչարյանի ավելի հետաքրքիր դրվագներ կան։ «Նայում եմ կենսագրությունը պարոն Վարդանովը 01.09. 96-ից մինչև 05.11.96 թթ (երկու ամիս)եղել է ՆԳ և ԱԱԾ ստորաբաժանման մեջ որպես աշխատակից, ավելին մասնակցել է 96 թվականի ԱԺ դարպասների պաշտպանությանը, որը Վազգեն Մանուկյանը ճեղքեց, դրանից հետո պարոն Վարդանովը տեղափոխվում է ՊՆ–ի տակ և նշանակվում է N զորամասի հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման գծով տեղակալ և աշխատել է երեք ամիս և Վազգեն Սարգսյանը նրան ինչ–ինչ պատճառներով կոչումազրկել է և ուղարկել է տուն»,– շարունակել է Անդրանիկ Քոչարյանը։ Նա ասել է, որ հատկապես պատերազմից հետո ԶՈՒ–ն արդիականացվում է, ձեռք են բերվում զենքեր և խիստ տարօրինակ է, որ բանակի մասին խոսում են մարդիկ, որոնք նրա հետո կապ չունեն։ «Արդեն ինքը կոչում չունի, բայց որ ասում է ինձ կանչել են, որ կոչումս վերականգնեն, գնա վերականգնի պարոն Վարդանով, բայց մի նսեմացրեք այսօրվա այն մարդկանց, որոնք կերտում են վաղվա բանակը»,– եզրափակել է Անդրանիկ Քոչարյանը։