ԿԺԴՀ-ի կուսակցական պաշտոնյաները Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի ընդլայնված լիագումար նիստի ժամանակ հանդես են եկել Ժողովրդական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընի դիմանկարը պատկերող կրծքանշաններով: Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։

Իր հերթին հարավկորեական Yonhap գործակալությունը շեշտում է, որ Կիմ Չեն Ընի դիմանկարով նման կրծքանշանները, որոնք ամրացված են եղել պաշտոնյաների բաճկոններին, «պաշտոնապես առաջին անգամ են ցուցադրվել»։

ԿԺԴՀ-ի բոլոր քաղաքացիները պարտավոր են կրել Ժողովրդական Հանրապետության ղեկավարներին պատկերող կրծքանշաններ։ 2011 թվականից՝ Կիմ Չեն Իրի մահից հետո, ԿԺԴՀ նախկին ղեկավարների «կրկնակի դիմանկարով» կրծքանշաններ են բաժանվում։

305