Պատանեկան ԵԱ․ Հայաստանը երկրորդն է թիմային պայքարում
![](https://araratnews.am/admin/images/1719826632.jpg)
Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը 3 ոսկե, 6 արծաթե և 1 բրոնզե մեդալով թիմային պայքարում երկրորդն է 38 երկրների մեջ։
Տղաների մրցաշարում Հայաստանի 13 մասակիցներից 8-ը դարձել է մեդալակիր։ Աղջիկների պայքարում Հայաստանի 4 մարզուհիներից երկուսն են նվաճել մեդալ։
Եվրոպայի չեմպիոններ դարձան Սիմոն Սիմոնյանը (48 կգ), Սամվել Սիրամարգյանը (75 կգ) եւ Համեստ Աֆրիկյանը (48 կգ)
Արծաթե մեդալներ նվաճեցին Սյուզաննա Իշխանյանը (46 կգ), Առնո Դարչինյանը (50 կգ), Տիգրան Հովսեփյանը (54 կգ), Մարտին Սահակյանը (60 կգ), Ալեքս Պետրոսյանը (63 կգ) եւ Արտյոմ Ստեփանյանը (66 կգ)։
Երրորդ տեղը գրավեց Հրաչ Խաչատրյանը (+80 կգ)։
01 Հուլիս, 2024 13:37
146
Քրեակատարողական հիմնարկներում անցկացվել են շախմատի, շաշկու և դոմինոյի առաջնություններ
04 Հուլիս, 2024 18:51
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագիրը պատրաստ է. Մարիա Կարապետյան (տեսանյութ)
03 Հուլիս, 2024 16:21
Հյուսիսային Կորեան արձակել է երկու բալիստիկ հրթիռ Ճապոնական ծովի ուղղությամբ
01 Հուլիս, 2024 11:47