Ֆրանսիայի ձախակողմյան «Նոր Ժողովրդական Ճակատի» և «Միասին հանուն Հանրապետության» նախագահական կոալիցիայի թեկնածուները կհրաժարվեն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկրորդ փուլին մասնակցությունից, որպեսզի խանգարեն աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությանը՝ ստանալու մանդատների բացարձակ մեծամասնությունը, գրում է Le Monde-ը։

Թերթի տվյալներով՝ նախընտրական արշավում իրենց տեղը զիջել համաձայնվել են ձախերի 122 ներկայացուցիչներ, նախագահական կոալիցիայի 55 թեկնածուներ և 1 քաղաքական գործիչ «Հանրապետականներ» լիբերալ ​​կուսակցությունից։

Միամանդատ ընտրատարածքների մեծ մասում երկրորդ փուլ են անցել երեք հիմնական դաշինքների թեկնածուները: Ըստ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մտահղացման՝ պայքարից պետք է դուրս գան այն քաղաքական գործիչները, որոնք ունեն «Ազգային միավորման» թեկնածուին հաղթելու ամենաքիչ շանսերը։

Հունիսի 30-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով «Ազգային միավորում» կուսակցությունն առաջ է անցել ձայների 33 տոկոսով։ «Նոր ժողովրդական ճակատն» ստացել է 28 տոկոս, մինչդեռ «Միասին հանուն հանրապետության» կոալիցիան՝ 20 տոկոս։ Վճռորոշ կդառնա երկրորդ փուլը, որը տեղի կունենա հուլիսի 7-ին։

 

 

287