ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել է ֆրանսաբնակ գործարար և հասարակական գործիչ Հովել Շնորհոքյանին։

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է Աննա Հակոբյանը:

«Խոսեցինք Սփյուռք-Հայաստան փոխհարաբերությունների մասին։ Պարոն Շնորհոքյանը կիսվեց Սփյուռքի համայնքները միավորելու և Հայաստանի հետ կամուրջ ստեղծելու իր մտադրությամբ։

Ես նշեցի՝ կուզենայի, որ ՀՀ-Սփյուռք փոխհարաբերությունները միտված լինեն Հայաստանի Հանրապետության ուժեղացմանը։ Իմ ուղերձը մեր Սփյուռքին`վերադարձե՛ք` ուժեղացնելու մեր հայրենիք-պետությունը»,- գրել է Հակոբյանը։

373