Դաշնային խորհուրդը և Պետդուման հայտարարություն են ընդունել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ ԽՎ) խորհրդարանական վեհաժողովում ռուսական պատվիրակության մասնակցությունը և վճարումները դադարեցնելու մասին։

«Կողմնակալ խտրական մոտեցումները, երկակի ստանդարտները և տոտալ ռուսաֆոբիան, բովանդակային քննարկման անպատրաստությունը, այդ թվում՝ հավասար և անբաժանելի անվտանգության ապահովման հրատապ հարցերի շուրջ, վկայում են ԵԱՀԿ ԽՎ-ի՝ որպես միջխորհրդարանական փոխգործակցության մեխանիզմի ծայրահեղ դեգրադացիայի մասին»,- ասում է հայտարարության մեջ։

Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է «անհապաղ» հեռագիր ուղարկել ԵԱՀԿ ԽՎ նիստին, որը տեղի է ունենում այս օրերին Ռումինիայում։ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտնել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի բյուջեն կկորցնի եկամուտների 6 տոկոսը՝ իր աշխատանքներին Ռուսաստանի մասնակցության կասեցումից հետո։

144