Աստանայում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում, բանակցություններ են սկսվել Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, հաղորդում է  РИА Новости-ի թղթակիցը։

Էրդողանն հանդիպմանը նշել է, որ Թուրքիան մտադիր է զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ զբոսաշրջության ոլորտում։ Նա նշել է, որ Անկարան և Մոսկվան բանակցում են Թուրքիայում Սինոպ ատոմակայանի կառուցման շուրջ։

Նա նաև ասել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի նպատակը 100 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառությունն է։ Նա Պուտինին հրավիրել է այցելել Թուրքիա։

Պուտինն իր հերթին նշել է, որ չնայած աշխարհում առկա բոլոր խնդիրներին, Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները հետևողականորեն զարգանում են։

264