Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է պատերազմական հանցագործ՝ Լիբանանին սատարող հայտարարություններից հետո։

«Էրդողանը հայտարարել է, որ աջակցում է լիբանանյան շիա կազմակերպությանը՝ «Հեզբոլլահին», որը սպառնում է Իսրայելին: Էրդողանը ռազմական հանցագործ է, որը սպանում է անմեղ քրդերին Սիրիայի սահմանին և մերժում է Լիբանանից ահաբեկչական կազմակերպության հարձակումից ինքնապաշտպանվելու Իսրայելի իրավունքը»,- հայտարարել է Կացը X-ում:

Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը կոչ էր արել տարածաշրջանային երկրներին աջակցել Լիբանանին՝ Իսրայելի հետ հնարավոր հակամարտության պատճառով աճող լարվածության ֆոնին: Նա ենթադրել է, որ Գազայի հատվածում ռազմական գործողություններից հետո «Իսրայելն այժմ թիրախավորում է Լիբանանը»։

Հունիսի կեսերին իսրայելական բանակը հաստատել է Լիբանանում հարձակման օպերատիվ պլանը: Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման դեմ իրականացված գործողություններից հետո երկրի իշխանությունները ծրագրում են միաժամանակ հարվածներ հասցնել լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորմանը։

Ըստ Էրդողանի՝ իսրայելական կողմին այդ հարցում աջակցում են արևմտյան ուժերը։

298