ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով օրերս մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու (հասարակական կառույցի) վերականգնման աշխատանքները:

Դրանք իրականացվում են Պատմամշակութային ժառանգության գիտահետզոտական կենտրոնի կազմած վերականգնման նախագծով։ Գիտահետազոտական կենտրոնի հաղորդմամբ, գիտանախագծային աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, ճարտարապետ՝ Հովհաննես Սանամյանի գլխավորությամբ իրականացվում է վերականգնման աշխատանքների հեղինակային հսկողություն։

Ըստ ժամանակացույցի՝ նախապատրաստվել է շինհրապարակը: Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը, կապվում են տախտակամածները՝ հիմնական վերականգնման աշխատանքների համար:

378