Բելառուսը պատրաստ կլինի օգտագործել ոչ ռազմավարական միջուկային զենք, եթե իր ինքնիշխանությանն ու անկախությանը սպառնալիք առաջանա։ Այս մասին ONT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գլխավոր շտաբի պետ, Բելառուսի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն։

«Վերջին փաստարկներից և թեզերից մեկը, որը գործում է որպես զսպող միջոց, ոչ ռազմավարական միջուկային զենքի վերադարձն է մեր երկրի տարածք, մենք սովորել ենք այդ զենքի հետ աշխատել, մենք գիտենք, թե ինչպես վստահորեն օգտագործել դա, մենք ընդունակ ենք  դա անելու։ Դուք կարող եք վստահ լինել, որ մենք դա կանենք, եթե վտանգվի մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը»,- ասել է Մուրավեյկոն:

318