Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան բանակցություններ է վարում Ադրբեջանից Եվրամիություն բնական գազի մատակարարման շուրջ, որպեսզի պահպանի իր դերը որպես տարանցիկ երկիր և օգնի արևմտյան հարևաններին ապահովելու իրենց էներգետիկ անվտանգությունը։

Այս մասին գրում է Bloomberg-ը՝ շեշտելով, որ ռուսական գազը շարունակում է հոսել Ուկրաինայի տարածքով անցնող խողովակաշարով՝ չնայած պատերազմին: Գազի տարանցման գործարքի ժամկետը կլրանա 2024 թվականի վերջին, ինչը  մտահոգություններ է առաջացնում վառելիքի մատակարարման շուրջ:

Ռուսական գազն ադրբեջանականով փոխարինելու պայմանագիրն «այժմ քննարկվող առաջարկներից է», ասել է Զելենսկին Bloomberg-ին տված հարցազրույցում։
Այժմ, ըստ նախագահի, «նախարարների կաբինետի անդամները դրանով են զբաղված»։
 

299