Հուլիսի 2-ին Հունգարիայի վարչապետը ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք։ Վիկտոր Օրբանը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ։

Սա Օրբանի առաջին այցն է Ուկրաինա երկար տարիների ընթացքում։ Սպասվում է, որ քաղաքական գործիչները կքննարկեն խաղաղության հասնելու հնարավորությունները, ինչպես նաև Կիևի և Բուդապեշտի հարաբերություններում առկա խնդիրները։

Օրբանի այցի մասին ավելի վաղ հաղորդվել էր ԶԼՄ-ներում։ Լրատվամիջոցները նշում են, որ դա տեղի է ունենում ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահության սկզբի ֆոնին։ Ենթադրվում էր նաեւ, որ արեւմտյան գործընկերները ճնշում են գործադրում Օրբանի վրա՝ պահանջելով բարելավել Կիեւի հետ լարված հարաբերությունները։ 

136