Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին չի բացառել, որ ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքում Ուկրաինան «կարող է լիովին մենակ մնալ»։ Այս մասին նա ասել է Bloomberg-ին տված հարցազրույցում։

«Նրանք չեն կարող պլանավորել իմ, մեր ժողովրդի ու մեր երեխաների կյանքը: Մենք ուզում ենք հասկանալ՝ նոյեմբերին կունենա՞նք ԱՄՆ հզոր աջակցություն, թե՞ կմնանք բոլորովին մենակ»,- ընդգծել է նախագահը։

Bloomberg-ը հիշեցնում է, որ ուկրաինացի առաջնորդը դժվար հարաբերություններ ուներ Թրամփի հետ, որն իր նախագահության ընթացքում «անընդհատ մեղադրում էր Զելենսկիին կոռուպցիայի մեջ»։

 

195