Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը բանակցություններ են անցկացրել Մոսկվայում, որոնց ժամանակ ՌԴ-ի ղեկավարն ասել Է, որ ուղղակի երկխոսությունն անհամեմատ ավելի լավ Է, քան  հեռախոսազրույցը:

Պետության ղեկավարը հատկապես նշել Է Էներգետիկայի դերը երկու երկրների համագործակցության մեջ: «Չնայած բոլոր սահմանափակումներին, անցյալ տարվա 11 ամսում ապրանքաշրջանառության ծավալն աճել Է 30 տոկոսով: Դա լավ ազդակ Է, շարունակվում են խոշոր նախագծերը. ատոմային Էլեկտրակայանի կառուցումը»,-պատմել Է Պուտինը: Նրա խոսքով՝ իրենց հաջողվել Է վառելիքի մատակարարումների կայունության հասնել «Գազպրոմ»-ի հետ Բուդապեշտի համաձայնագրի շնորհիվ:

Նախագահն ընդգծել Է, որ այդ պայմանագիրն ստորագրվել Է մինչեւ 2036 թվականը եւ ավելի ցածր գին Է ապահովում, քան Եվրոպայում: Իր հերթին Օրբանը նշել Է, որ ողջ մայրցամաքն Էներգաճգնաժամ Է վերապրում, բայց Հունգարիան շնորհակալ Է այդ պարտավորագրի համար եւ պլանավորում Է ավելացնել մղաքանակը: Ղեկավարները նաեւ արծարծել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը: Պուտինը հայտարարել Է, որ այժմ մշակվում Է Հունգարիային COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի արտադրության տեխնոլոգիան փոխանցելու հարցը:

«Չնայած բոլոր ճգնաժամային սահմանափակումներին, իսկ մենք ջանում ենք պայքարել նույնիսկ համատեղ, ավելի քան 5 միլիոն չափաբաժին պատվաստանյութեր ենք մատակարարել, եւ ձեզ մոտ գրանցել եք «Սպուտնիկ Լայթը»,-նշել Է Ռուսաստանի նախագահը: Հունգարիայի նախագահը շնորհակալություն Է հայտնել նրան պատրաստուկի՝ երկիր մատակարարման համար: Բացի այդ, Պուտինը եւ Օրբանը քննարկել են իրադրությունը Եվրոպայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

690