Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Գերմանիայի դեսպանին՝ Թուրքիայի ֆուտբոլիստի նկատմամբ ՈՒԵՖԱ-ի կարգապահական հետաքննության հետ կապված իրավիճակի պատճառով։

Այս մասին հայտնում է CNN Turk-ը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է «ՈւԵՖԱ-ի կողմից այս հետաքննության անթույլատրելիության մասին» և Գերմանիայի իշխանությունների վերաբերմունքն անվանել «քաղաքական դրդապատճառներով և այլատյացությամբ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ՈւԵՖԱ-ն կարող է որակազրկել թուրք ֆուտբոլիստին՝ ծայրահեղ ազգայնական ժեստի համար։

Մերիհ Դեմիրալը Թուրքիա-Ավստրիա խաղի ժամանակ խփած 2 գոլը «տոնել էր»՝ ցույց տալով իր հայատյացությամբ հայտնի «Գորշ գայլեր» խմբավորման ողջույնի ժեստը:

Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը կոչ է արել պատժել թուրք մարզիկին։

Այժմ ՈւԵՖԱ-ն կարող է հեռացնել Դեմիրալին խաղերից:

Նշենք, որ Ավստրիայում պաշտոնապես արգելված է «գորշ գայլի» ողջույնի ժեստը

519