Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հետ երկխոսության ցանկացած ձևի համար։

Այս մասին ռուսական լրատվամիջոցներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկու խոսքերը Մոսկվայի հետ միջնորդի միջոցով բանակցություններ վարելու պատրաստակամության մասին։

«Նախագահ Պուտինը բազմիցս ասել է, որ Ռուսաստանը բաց է ցանկացած հաղորդակցության, ցանկացած երկխոսության համար, որպեսզի հասնենք այն նպատակներին, որոնք մենք նպատակադրել ենք մեզ համար։ Նախագահը պահպանում է բացությունը»,- մեջբերվում են Պեսկովի խոսքերը։

335