Ժողովրդավարությունը առաջնահերթ քաղաքական է,  ժողովրդավարության մնացած բոլոր ձևերը հնարավոր են, եթե քաղաքական ժողովրդավարությունը կա: Այս մասին այսօր Ժողովրդավարության հայկական ֆորումում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Քաղաքական ժողովրդավարության առկայությունը հնարավորություն է տալիս այլ տեղերում ժողովրդավարություն քննարկելու»,- ասաց նա: Արմեն Գրիգորյանը անդրադարձավ նաև գենդերային հարցերին և ասաց, որ ժողովրդավարությունը ենթադրում է ներառականություն:

ԱԽ քարտուղարն ասաց, որ ԱԽ գրասենյակում կանանց թիվը գուցե ավելին է, և չի տեսել որևէ դեպք, որ կանայք չեն կարող կատարել այն աշխատանքները, որոնք տղամարդիկ են կատարում:

Նա նշեց, որ ժողովրդավարության վեց տարիներին գլոբալ խնդիրներ են ունեցել, բայց շատ դեպքերում հաջողություններ էլ են ունեցել: «Միանշանակ,  անվտանգության ապահովումը հնարավոր է ներառականություն ապահովելով»,- ասաց նա:

355