ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանն անվտանգության դիվերսիֆիկացիայի հարցում մեծ հաջողություններ ունի, ինչը չի կարելի ասել տնտեսության մասին։ Ըստ նրա՝ երկիրը հետագա հնարավոր սպառնալիքներին դիմակայելու բավարար կարողություն ունի, և այստեղ բազմաթիվ գործիքներ կան։

Նա խոսել է նոր ատոմակայանի կառուցման մասին՝ շեշտելով, որ պրոցեսը մտել է առարկայական փուլ. «ԱՄՆ հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը, առանց որի չենք կարող ընթանալ։ Այս պահին, կարող եմ ասել, գնդակը ԱՄՆ դաշտում է։ Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի ներհամակարգային պրոցեդուրաները անցնեն, այնուհետև մենք սկսենք աշխատել»։

Նա շեշտել է, որ այս հարցը երկարաժամկետ է, իսկ կարճաժամկետ հարցերում, հուսով է, հաջողություն կունենան։

347