ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ անվտանգության խորհուրդը հաստատել է համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգի հայեցակարգը, և այժմ աշխատում են գործողությունների պլանի վրա․

«Հայաստանը վերջին տարիներին աշխատում է իր դիմակայունությունը բարձրացնելու վրա, և այդ կոնտեքստում շատ ենք կարևորում դիվերսիֆիկացիան՝ զանազանեցումը տնտեսության, անվտանգության մեջ»,- ասել է նա։

Դիմակայունության տեսանկյունից նա կարևորել է նաև գործընկերության ամրապնդումը ԵՄ-ի և ԵՄ անդամ պետությունների հետ։ Ըստ Գրիգորյանի՝  Հայաստանն իր բարեփոխումներին աջակցող որքան շատ գործընկեր ունենա, այնքան ավելի դիմակայուն կլինի։

Դիմակայունության տեսակետից Արմեն Գրիգորյանը նաև կարևորեց խաղաղությունը․ «Մենք համոզմունք ունենք, որ տարածաշրջանում խաղաղությունն ամրապնդում է երկրի դիմակայունությունը․ խաղաղությունը նոր հնարավորություն է բացում մեզ համար, և մենք շարունակելու ենք աշխատել խաղաղության օրակարգի շուրջ»,- ասել նա։ 

Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ դիվերսիֆիկացիան, ժողովրդավարությունն ու խաղաղությունը փոխկապակցված են իրար։

233